/PanARMENIAN.Net/ 1.10.2009 - «Այս քննարկումները վերաբերվում են ոչ թե բուն հայ-թուրքական հարաբերություններին, այլ Արձանագրություններին»,-հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքերով, ցանկացած հարցադրում այն մասին, թե սահմանը չի կարող փակ մնալ եւ հարեւանների հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ, շեղում է խնդրի էությունից: Նա նաեւ նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները իրավական փաստաթուղթ են, եւ եթե անընդունելի է գոնե մեկ կետը, կնշանակի, անընդունելի է ամբողջ փաստաթուղթը:
«Ելնելով նրանից, որ Արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ սահմանափակում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը, ես դեմ եմ այդ Արձանագրությունների ստորագրմանը»,-ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment