Monday, October 19, 2009

Ադրբեջանում պատերազմ են հայտարարել թուրքական դրոշներին և ընկերություններին

Tert.am. 19-10-2009- Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի քաղաքներում և շրջաններում սկսել են հավաքել թուրքական դրոշները։ Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, այս քարոզարշավը մեկնարկել է անմիջապես հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո։ Տեղական իշխանությունները պատճառաբանում են, թե ուժի մեջ է մտել դրոշի մասին նոր համապատասխան օրենք։ Սկզբում հանել էին թուրքական դրոշները և հիմքերից սղոցել ու հեռացրել են դրոշների մետաղե ձողերը ԽՍՀՄ իշխանության հաստատման տարիներին զոհված թուրքերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրի մոտ։ Իսկ արդեն նախորդ ուրբաթ Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել հավաքել բոլոր դրոշները երկրում թուրքական ընկերությունների գրասենյակների և շենքերի առջևից։ Թերթը գրում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններին այդ մասին հրահանգը վերևից է տրվել։ Նշենք, որ միևնույն օրը թուրքական ընկերություններում սկսվել են ստուգումներ։ Սակայն այսքանով ադրբեջանական իշխանությունների հակաթուրքական քարոզարշավը չի եզրափակվել։ Ինչպես նշված է թերթում, «իշխանությունները նպատակ են հետապնդում արյել բոլոր կամուրջները Թուրքիայի հետ։ Հնարավոր է, որ այդ ստուգումները կարող են հանգեցնել Ադրբեջանում թուրքական ընկերությունների գործունեության դադարեցմանը»։

No comments: