Thursday, October 15, 2009

ԹՈՒՐՔԵՐԻ ՊԱՀԱՆՋԸՙ ՌԱՄԱԴԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

«ԱԶԳ», 15-10-2009- Գերմանիայում թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթը պահանջում է մահմեդական տոնացույցի կարեւոր տոներից մեկիՙ Ռամադանի վերջին օրը Գերմանիայի դպրոցներում արձակուրդ հայտարարել: «Գտնում եմ լավ կլինի, որ բոլոր դպրոցահասակներն այդ օրը արձակուրդ ունենան: Ոչ մահմեդական երեխաներին արձակուրդ տրամադրելը նշան կլինի հանդուրժողականության», «Բեռլիներ ցայթունգին» ասել է Քոլաթը եւ նկատել տվել, թե բազմաթիվ մոլի հավատացյալ թուրք ծնողներ պատրաստ են նույնիսկ ի սեր իրենց երեխաների տանը տոնածառ դնել: Քոլաթն առաջարկել է ներգաղթյալ ուսուցիչների քանակը շատացնել Բեռլինի դպրոցներում: «Սա թուրք բազմաթիվ դպրոցականների համար օրինակելի կլինի»: Առաջիկա 2-3 տասնամյակներին Բեռլինի ոչ մի դպրոցում ներգաղթյալ աշակերտների թիվը 50 տոկոսից ցածր չի լինի: «Մենք պիտի բազմալեզվությունը իբրեւ հնարավորություն նկատենք», ասել է Գերմանիայում թուրքական համայնքի նախագահը:

No comments: