Tert.am- 30-92009- Թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին և այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը` հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով` այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով և ըմբռնումով մոտենալով լրագրողների` իրենց մասնագիտական պարտքը կատարելու ձգտմանը` ստանալու ճշգրիտ տեղեկատվություն սկզբնաղբյուրներից, ԼՂՀ ղեկավարությունը ոչ միայն խոչընդոտներ չի ստեղծում նրանց համար, այլ ընդհակառակը` աջակցում է նրանց գործունեությանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաև նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ և համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment