Saturday, October 17, 2009

Օբաման Էրդողանին կզգուշացնի թուրքական կառավարության հնարավոր հրաժարականի մասին

News.am.17-10-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպմանը մտադիր է նորից հայտարարել հայ-թուրքական արձանագրությունների շտապ վավերացման անհրաժեշտության մասին, որոնք հոկտեմբերի 10-ին ստորագվել էին Ցյուրիխում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Աղբյուրի խոսքով, Օբաման մտադիր է պնդել ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, որ արձանագրությունների վավերացումն այլ հարցերի հետ կապելը կխանգարի հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանը, իսկ դա անընդունելի է։ Ավելին, ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, Թուրքիայի խորհրդարանում քվեարկության ձախողման դեպքում Էրդողանը կարող է ընդհանրապես զրկվել պաշտոնից, քանի որ նախագահ Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումն ուղղված է մոտ ժամանակներում առանց նախապայմանների, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի առումով, արձանագրությունների վավերացմանը։

No comments: