/PanARMENIAN.Net/ 17.10.2009 - Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Այդ մասին Մակեդոնիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահն ընդգծել է հայ-ադրբեջանական եւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը: Աբդուլլահ Գյուլը նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, եւ այն խնդիրները, որոնք երկար տարիներ չլուծված են մնացել, այժմ լուծվում են բարձրագույն մակարդակով: «Ես հուսով եմ, որ մենք վկա կդառնանք բոլոր տարածաշրջանային խնդիրների շուրջ դրական զարգացումներին»,- ասել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական Sabah թերթը:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment