Saturday, October 10, 2009

Ավարտվել է Սարգսյանի, Ալիևի և Մեդվեդևի եռակողմ հանդիպումը Քիշնևում

«Անկախ» 9-10-2009- Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսատանի նախագահների եռակողմ հանդիպումը` ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը: Հանդիպումն անցկացվել է փակ դռների ետևում: Այս եռակողմ հանդիպումը 2-րդն է անցած տարի` 2008-ի նոյեմբերի 2-ին տեղի ունեցած Մայնդորֆյան հանդիպումից հետո: Այն ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց միասին աշխատել` Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: «Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և կողմերը քննարկում են այն հարցերը, որոնց շուրջ դեռևս համաձայնության չեն հասել»,-«Trend.az»-ի փոխանցմամբ`ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպումից առաջ:

No comments: