Tert.am. 16-10-2009- Լուրերն այն մասին, որ Հայաստան-Թուրքիա խաղին չի թույլատրվելու երկու երկրների դրոշներից բացի այլ դրոշ տանել խաղադաշտ, լուրջ մտավախություններ առաջացրեց թուրք ծայրահեղ-ազգայնականների շրջանակներում:
Ինչպես Բուսրայից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, թուրքական աջակողմյան «Ենիչաղ» (Նոր ժամանակներ) թերթը որոշել էր խորամանկության դիմել, որպեսզի գոհացնի խաղին ժամանած ադրբեջանցի երկրպագուներին: Խաղի օրը, հրատարակությունը, որը տեղի լրագրողների հաղորդմամբ առանձնակի ժողովրդականություն չի վայելում, իր առաջին էջին տպել է Ադրբեջանի դրոշը:
Այսպիսով, արգելված դրոշների փոխարեն «ֆուտբոլասերները» կարող էին իրենց հետ մարզադաշտ բերել թերթի այդ օրվա համարը: Սակայն ազգայնականների այս գաղափարը հօդս ցնդեց, և թերթի վաճառքներն այդ օրը ռեկորդ չսահմանեցին: Ի վերջո, ադրբեջանական դրոշները ստադիոն տանելու արգեքը հանվեց: Սակայն խոսել այն մասին, թե դրանց թիվն աչք էր ծակում, չի կարելի, քանի որ դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի ստադինոներում հնարավոր է խամրեցնել այդ երկրի դրոշը:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment