Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ամերիկացի եւս 7 կոնգրեսականներ իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին:
Ամերիկայի հայկական համագումարը՝ ուրբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի կողմնակիցների թիվը հասավ 134-ի:
«Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից չպետք է պատանդ լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Իսկ Երեւանում, ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները ուրբաթ օրը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղեւնի տնկել Հիշողության պուրակում։
Դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ավելի հանգամանալից ծանոթացել Ցեղասպանության պատմությանը, գրառումներ կատարել հուշամատյանում։
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment