Monday, October 19, 2009

Բեն Լադենի առաջին կինը պատմել է ամուսնու նախասիրությունների մասին

Tert.am. 19-10-2009- Միջազգային մակարդակով ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը սիրում է ճաշակել մանգո, վարել Mercedes և լսել BBC։ Այդ մասին ասվում է հրապարակմանը պատրաստվող գրքում, որտեղ իր մտորումներն է հանրության հետ կիսել բեն Լադենի վեց կանանցից մեկը՝ Նայվան, հայտնում է newsru.com-ը։ Ինչպես նա նշել է, Ուսաման «սովորական նորմալ մարդ էր», քանի դեռ 80-ականների կեսերին Միացյալ Նահանգներում չէր ծանոթացել ծայրահեղական պաղեստինցի գաղափարախոս Աբդուլլա Ազամի հետ, ում ազդեցության տակ էլ նա ընկել է։ Այնուհետև բեն Լադենը մեկնեց Աֆղանստան, որտեղ էլ դարձավ «ջիհադի» հետնորդներից մեկը։ Նայվան նշել է, որ Ուսամա բեն Լադենի ևս մեկ մոլի նախասիրություններից են մաթեմատիկական հաշվարկները։ Յուրաքանչյուր հյուր, ով այցելում էր իրենց, ստիպված էր մրցել Լադենի հետ հաշվարկներում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է միջազգային ահաբեկչի կանանցից մեկը, բոլոր հաշվարկները Լադենը կատարում էր մտքում։

No comments: