Tert.am- 18-10-2009- Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարը, որտեղ ելույթ են ունենում միջին քաշային կարգի 6 հանրահայտ բռնցքամարտիկներ: Մեր հայրենակից Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, վստահ հաղթանակով սկսեց ելույթները: Արթուրը նոկաուտով հաղթեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին և վաստակեց 3 միավոր:
Արթուր Աբրահամը մրցացամարտից առաջ համարվում էր այս դիմակայության ֆավորիտը: Թեյլորը ևս բավական հայտնի և տիտղոսակիր մարզիկ է, սակայն կարիերայի ընթացքում 2 անգամ պարտություն էր կրել նախքան այս մրցամարտը: Իսկ ահա Արթուրը ոչ մի պարտություն չուներ և հաղթարշավը շարունակեց նաև այս մրցավեճում:
Ողջ մրցամարտի ընթացքում Աբրահամը ուներ առավելություն: Ակնհայտ էր, որ եթե հաղթողը որոշվի մրցավարների գնահատականներով, ապա հայ բռնցքամարտիկը հաղթելու է: Սակայն Արթուրը չթողեց, որը գործը հասնի դրան և 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց Թեյլորին: Վերջին ռաունդներում Աբրահամը մի քանի ուժեղ հարվածներ էր հասցրել մրցակցին, ով արդեն ի վիճակի չէր հավասարակշռությունը պահել ռինգում:
Այս մրցաշարում նոկաուտով հաղթանակի համար տրվում է 3 միավոր, պարզապես հաղթանակի համար` 2: Աբրահամը վստահ մեկնարկեց վերցրեց Super Six-ում, որը տևելու է 2 տարի:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment