News.am 9-10-2009- Թուրքական կառավարությունն Ադրբեջանի հետ որեւէ խնդիր չունի հայ-թուրքական մերձեցման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ թուրքական Interajan կայքէջի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրություններին, ասել է. «Հայաստանի հետ հոկտեմբերի 10-ին կստորագրվեն արձանագրությունները։ Լավրովը եւ Քլինթոնը նույնպես կմասնակցեն արարողությանը։ Հուսով եմ դա գործընթացին դրական աջակցություն կլինի»։
Էրդողանը նաեւ հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման շրջանակներում Ադրբեջանին դժվար դրության մեջ չի դնի։
«Ես դա ադրբեջանական խորհրդարանում բաց տեքստով ասել եմ, եւ Թուրքիայի վարչապետը ինչ ասել է, դրա տերն է»- ասել է Էրդողանը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետը ադրբեջանական խորհրդարանում հայտարարել էր, թե առանց ղարաբաղյան խնդրի լուծման Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանները։
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment