Գեղարքունիք Լիճք գյուղ բնակչուհի Հռիփսիմե Աթայանը, ով մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ կռվել Լաչինում, հատուկ եկել էր Երեւան, որպեսզի մասնակցի ՀՅԴ նախաձեռնած հանրահավաք- երթին: Նա գտնում է, որ պահանջը' «Ոչ մի թիզ հող թուրքերին», իր պապենական իրավունք է:
« Մենք արյուն ենք թափել այդ հողերի համար եւ այսօր այդ արձանագրություններով, փաստորեն, մենք ստիպված են զիջել մեր պապերի ժառանգությունը թուրքերին: Ես եկել եմ այսօր այստեղ, պահաջելով իմ հողը եւ ասելու' ոչ մի զիջում թուրքերին»,-«Ա1+»-ին ասաց նա:
Երթի մասնակիցների մեծ մասն էլ ժամանել էին Գառնիից : Տեղի ՀՅԴ կառույցի անդամ Տիգրան Կարապետյանի համոզմամբ, այս ողջ իրադարձությունները տանում են հայ ժողովրդի կործանում:
«Այսօր իրականանում է սպիտակ ջարդ: Թե էն ժամանակ թուրքերը մեզ կոտորել են թրով, այսօր խաղաղ ձեւով մեկ ստորագրությամբ են ջարդում: Եկել եմ, որ Սերժ Սարգսյանից պահանջեմ հետ կանգնել փաստաթուղթը ստորագրելու իր մտադրությունից»,-«Ա1+»-ին ասաց նա:
Գառնեցի մեկ այլ դաշնակցական' Հակոբ Սահակյանը, ճիշտ է համարում հայ-թուրքական սահմանի բացիւմը, սակայն ասում է, որ դա պետք է այդ արվի միմիայն ցեղասպանությունը ճանաչելուց հետո:
«Այսօր եկել եմ 1915 թ. անմեղ զոհված 1,5 միլիոն հայերի հոգիների առաջ մեր պարտքը կատարելու: Թող թուրքերը նախ ճանաչեն ցեղասպանությունը, հետո' բացեն սահմանը»,-ասաց նա:
Ի դեպ, այսօր Հանրապետության հրապարակում, որտեղից սկսվեց երթը, ընթանում էին հոկտեմբերի 11-ին այդտեղ նախատեսվող Երեւանի ծննդյան 2791 ամյակի տոնակատարության փորձերը: Հնչում էր տոնական երաժշտություն, փորձ էր անում զինվորական նվագախումբը:
Երթին մի քանի տասնյակ ավտոմեքենաներով հետեւում էին ոստիկանության աշխատակիցներ: Երթի պատճառով փակվել էին մի քանի փողոցներ, որի հետեւանքով մի քանի երթուղային տաքսիներ ստիպված են եղել փոխել իրենց երթուղին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները մտադիր են ստորագրել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին սկիզբ դնող արձանագրություններ:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment