Tert.am- 18-10-2009- «Հայ-թուրքական արդեն ստորագրված Արձանագրություններից հետո ի՞նչ սպասումներ ունի հայկական կողմն այս կարգավորման գործընթացից» հարցն է Tert.am-ն ուղղել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին։
«Առաջին հերթին, այն ակնկալիքները, որոնք կան Արձանագրություններում` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում և կանոնավոր բեռնափոխադրումների ռեժիմ, ինչպես դա ընդունված է բաց սահմանի դեպքում»,- ի պատասխան մեր հարցի հայտարարել է փոխարտգործնախարարը։
Հնարավո՞ր են արդյոք խոչընդոտներ Արձանագրությունների վավերացման ճանապարհին` հատկապես Թուրքիայի կողմից հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Իհարկե, չեմ բացառում»։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի ցանկանում դեպքերից առաջ ընկնել։ Փոխարտգործնախարարի խոսքով` մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահի այցով սկիզբ դրվեց մի բարդ գործընթացի, որի արդյունքը եղավ Արձանագրությունների ստորագրումը։
Վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին խոսելիս` Շավարշ Քոչարյանն ասել է, որ թե Թուրքիան, թե Հայաստանը խնդիրներ ունեն։ Ըստ նրա` Հայաստանը, օրինակ, խնդիր ունի մասնավորապես սփյուռքահայության հետ, որը, ըստ փոխնախարարի, սովոր էր մինչ այժմ եղած իրավիճակին. այսինքն, երբ չկային հարաբերություններ Թուրքիայի հետ, իսկ հիմա` նոր իրավիճակում կա մտածելակերպի փոփոխություն։
Հայաստանի փոխարտգործնախարարը, սակայն, հատուկ ընդգծել է, որ այդ փոփոխությունը երբեք չի ենթադրում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելը կամ այդ փաստի միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելը։
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment