«Ազատություն»17-10-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ կրկին քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը:
Ինչպես հաղորդում է Սպիտակ Տունը, հեռախոսազրույցը Բարաք Օբամայի եւ Աբդուլա Գյուլի միջեւ տեղի է ունեցել շաբաթ օրը:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են «...պատմական առաջընթացը, որը ձեռք է բերվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ՝ հարաբերությունների նորմալացման գործում եւ այդ ճիգերի բարենպաստ ընթացքը պահպանելու կարեւորությունը», նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment