«ԱՅՍՕՐ», 19-10-2009- Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում կմասնակցի ՌԴ-ԵՄ համագործակցության մշտական խորհրդի նիստին, որտեղ կքննարկվեն առանց վիզայի ՌԴ քաղաքացիների մուտքը ԵՄ, Իրանի միջուկային ծրագիրը և իրադրությունը Անդրկովկասում հարցերը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով ՌԴ Արտաքին գործերի նախարարությանը:
Գործակալության զրուցակցի խոսքերով, սպասվող նիստին բացի ՌԴ արտգործնախարարից կմասնակցեն նաև Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, ինչպես նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment