Monday, October 19, 2009

Զգուշավոր մոտեցում Ադրբեջանի նկատմամբ

«ԱՅՍՕՐ», 19-10-2009- Թուրքական կառավարությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի Ադրբեջանական շահերի նկատմամբ, այս մասին Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է «Օլայլար» ինֆորմացիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Յունուս Օգուզը: Օգուզի համոզմամբ` տարածաշրջանում արդեն իսկ կատարվում են փոփոխություններ: Փաստորեն` մի կողմից Ադրբեջանի և ադրբեջանական հասարակության, մյուս կողմից` թուրք ժողովրդի մոտ թուրքական կառավարության նկատմամբ անվստահություն առաջացել է: Յունուս Օգուզի կարծիքով, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի, այն կվնասի Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին և́ քաղաքական, և́ տնտեսական ոլորտներում: Ադրբեջանն իր խոսքն արդեն իսկ ասել է` գազային պայմանագիր կնքելով Ռուսաստանի հետ:

No comments: