Thursday, October 1, 2009

ՊՈԼԱՆՍԿՈՒ ՀԱՄԱ՞Ր ԷԼ ԲԱԽՏՈՐՈՇ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

«ԱԶԳ», 01-10-2009- Շվեյցարական Blick.ch կայքէջը սեպտեմբերի 29-ին գրում է, թե հանրահայտ կինոբեմադրիչ Ռոման Պոլանսկու ձերբակալությունը շաբաթավերջին բեւեռացրել է Շվեյցարիան: Հոկտեմբերին Շվեյցարիա ժամանող ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը նրան իր հետ կտանի՞, հարցնում է հեղինակըՙ մանրամասնելով. ԱՄՆ-ն պահանջում է Շվեյցարիայից հանձնել կինոբեմադրիչին: Եվ պատահականությո՞ւն է, թե՞ ամեն ինչ ծրագրված է, Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 10-ին պիտի Շվեյցարիա գա: Հավանական է, որ նա ներկա լինի երկու թշնամացած երկրներիՙ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի ստորագրմանը, որի միջնորդը Շվեյցարիան է: Ան. Հ., Գերմանիա

No comments: