Tert.am- 19-10-2009- Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գիրք Գրքոցի նոր հրատարակությունը: Այս նորությունն այդքան մեծ ուշադրություն չէր գրավի, եթե չլինեին պատկերազարդումները:
Նոր հրատարակությունում հերոսները պատերված են բացառապես մերկ վիճակում, գրքում առկա են սեռական հարաբերությունների և բռնությունների տեսարաններ, իր մեկնաբանությորններում գրում է Sunday Telegraph թերթը:
Պատկերազադումների հեղինակ Ռոբերտ Քրամբը կարծում է, որ աստվածաշնչյան սյուժեները «սկզբից մինչև վերջ առասպելական են և գրեթե կապ չունեն իրականության հետ»: «Դրանք անթերի տեքստեր են, սակայն դժվար է հավատալ դրանց»,- մեկնաբանել է նկարիչը:
Միևնույն ժամանակ, հավատացյալները մինչև սրտի խորքը վիրավորվել են Աստվածաշնչի նոր տարբերակից` համարելով, որ այն պարզապես «անթույլատրելի են»:
«Աստվածաշունչը շատ կարևոր գիրք է շատ մարդկանց համար, և հարկավոր է դրան հարգալից վերաբերվել: Այն յուրովի պատկերացնելը շատ լավ է, սակայն հարկավոր է հիշել, որ այն մարդկանց հավատքի հիմնասյունն է»,- նշել է Քրսիտոնական իսնտիտուտի ներկայացուցիչ Մայք Ջաջը:
Tuesday, October 20, 2009
Աստվածաշնչի նոր հրատարակությունը ցնցել է հավատացյալներին
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment