Sunday, October 18, 2009

Թուրքերի մոտ կեսը հայերին ու հրեաներին համարում են «ոչ հավատարիմ ազգ»

«Անկախ» 16-10-2009- Թուրքիայի բնակչության 42 տոկոսը չի ցանկանում ապրել հրեաների կողքին: Այդ մասին են վկայում Թուրքիայում հրեական համայնքի պատվերով և Եվրամիության աջակցությամբ «Ֆրենքս» կազմակերպության անցկացրած սոցհարցումները: Հարցվածների 48 տոկոսը հրեաներին, հայերին ու հույներին համարել է թուրքական հանրապետությանը «ոչ հավատարիմ» ազգեր: Հարցման մասնակիցների 66 տոկոսը համոզմունք է հայտնել, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը բացասական ազդեցություն է թողել հրեաների միջազգային իմիջի վրա, իսկ 51 տոկոսի կարծիքով` այդ հակամարտությունը բացասաբար ազդեց թուրք-իսրայելական հարաբերություններին: Հարցվածների 68 տոկոսի կարծիքով` պաղեստինաիսրայելական հակամարտության միակ պատասխանատուն Իսրայելն է:

No comments: