Sunday, October 18, 2009

ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»

/PanARMENIAN.Net/ 17.10.2009 - ԱՄՆ-ն Թուրքիային խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ «կրքերի բորբոքումից»: Ամերիկյան իշխանությունները հայտնել են, որ թուրքական կողմը պետք է հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերի միջազգային հրապարակում քաղաքական քննարկումների ժամանակ: Իսրայելա-թուրքական «սառեցման» հերթական փուլը նշմարվեց Անկարայի կողմից «Անատոլիական արծիվ» միջազգային զորավարժությունները չեղյալ հայտարարելուց հետո: Այն ժամանակ թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուն հաստատեց, որ պատճառը իսրայելյան ավիացիայի մասնակցությունն է զորավարժություններին. Թուրքիան չի ցանկանում հրավիրել «Գազայի խաղաղ բնակիչներին ռմբակոծած» օդաչուներին: Իսրայելի ԱԳՆ-ն իր հերթին բողոք է հայտնել թուրքական հեռուստատեսությամբ ատելություն եւ բռնություն քարոզող տեսահոլովակի ցուցադրության առիթով: Տեղեկացված աղբյուրների տվյալների համաձայն, Երուսաղեմում ամերիկացի դիվանագետները կապ են հաստատել արտգործնախարարության թուրք պաշտոնյաների հետ եւ նրանք «խորհուրդ են տվել» չբորբոքել տարածաշրջանում առկա իրադրությունը, հաղորդում է MIGnews.com-ը:

No comments: