Sunday, October 11, 2009

Լավրով. Ռուսաստանն անկեղծորեն ուրախ է հայ-թուրքական հաշտեցման համար

Panorama.am 11-10-2009 - Ռուսաստանը ուրախ է Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված պատմական արձանագրությունների համար, որոնք նպաստելու են տարածաշրջանում անվտանգության ապահովմանը և պատրաստ է երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել երկու երկրների միջև: Այդ մասին արձանագրությունների ստորագրումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Չեմ թաքցնի` մենք անկեղծորեն ուրախ ենք ստորագրման համար: Հայաստանը և Թուրքիան Ռուսաստանի համար բարեկամ երկրներ են»,- հայտարարել է Լավրովը: Նա նաև հավելել է, որ «ստորագրումը ոչ միայն առաջին քայլն է, անհրաժեշտ է նաև, որ դրանք անմիջապես վավերացվեն»: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ արձանագրությունները «որոշում են միջպետական հարաբերությունների նորմալացման հետագա գործընթացը» և կհանգեցնեն առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը: «Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին` Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության հեռահար ծրագրեր իրականացնելով, առաջին հերթին` էներգետիկ ու հաղորդակցական ոլորտներում»,- նշել է Լավրովը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

No comments: