Sunday, October 11, 2009

Պետքարտուղարության աղբյուր. Հայ-թուրքական սահմանն ԱՄՆ-ին պետք է դեպի Աֆղանստան նոր միջանցքի համար

News.am- 10-10-2009 - «ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացման մեջ առաջին հերթին դեպի Աֆղանստան նոր միջանցքի հնարավորության համար»,- Associated Press գործակալությանը հայտնել է ԱՄՆ պետրքատուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ժամանել է Ցյուրիխ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ղեկավարած պատվիրակության կազմում: Ներկայացուցիչը ցանկացել է չբացահայտել իր անունը: «Մենք, իհարկե, պատրատ ենք դիվանագիտական աջակցություն ցուցաբերել կողմերին նրանց տարաձայնությունները կրճատելու համար»,- նշել է աղբյուրը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, ԱՄՆ-ը չափազանց կարեւորում է աշխարհի այդ մասում խաղաղության եւ կայունության հաստատումը: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում հաստատել է ԱՄՆ աջակցությունը կարգավորման գործընթացին»,- ընդգծել է նա: Բացի այդ, ըստ աղբյուրի, թեեւ ԱՄՆ-ը ուղղակիորեն խառնված չէ բանակցային գործըթնացին, շատ ամերիկացիներ խորապես անհանգստանում են Հայաստանի եւ Թուրքիայի համար:

No comments: