Saturday, October 17, 2009

Թուրք ժողովուրդը, թե՞ թուրքական կառավարությունը

Aysor.am. 16-10-2009- «Եվրազիա-համագործակցություն» հինադրամի նախաձեռնությամբ Թուրքիայում հանդիպել են հայ և թուրք լրագրողները: Հանդիպումների շրջանակում ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն շրջանցել հայ-թուրքական հարաբերությունները և զարգացման հեռանկարները: Թուրքիա մեկնած լրագրողների խմբի մեջ էր նաև «Կոնտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Իր խոսքում բանախոսը կարևորեց հայ և թուրք լրագրողների անմիջական շփումները, քանի որ միջնորդավորված շփումների արդյունքում «ինֆորմացիան կրում է տվյալ երկրի քաղաքական շահի դրոշմը»: «Եվ շատ ճիշտ է, որ թուրքերը առաջին ինֆորմաիցան ստանան մեզանից և մենք ստանանք թուրք լրագրողներից»,- նշեց Պետորս Ղազարյանը և հավելեց, որ շատ կարևոր է, որ հայ-թուրքական լրատվական դաշտի շփումների ընթացքում սպեկուլյացիաներ չլինեն: Ինչպես նշեց Պ. Ղազարյանը, թուրք լրագրողները բավականին ազատ էին հայկական պատվիրակության հետ շփումների ընթացքում, նրանք օգտագործել են Ցեղասպանություն բառը և ընդգծել են, որ վերջին տարիներին Թուրքիայում շատ բան է փոխվել: Թուրք լրագրողները մտահոգություններից է եղել նաև այն, որ որպես Ցեղասպանության իրագործողներ հայերը նշում են ոչ թե թուրք ղեկավարներին, այլ թուրք ժողովրդին: Ըստ լրագրողի տպավորությունների, Թուրքիան կարծես թե ցանկանում է, որ մինչև 2015 թիվը` մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը, հայ և թուրք ժողովուրդները «որոշակի կոմպրոմիսի հասնեն»:

No comments: