PanARMENIAN.Net/ 16.10.2009 - Հայաստանը, անկասկած, պետք է պատրաստ լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զանազան սցենարներին: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բնականաբար մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների: ՀՀ Նախագահի կողմից վաղուց տրվել է նման հանձնարարություն, եւ մեր գերատեսչությունների կողմից ինձ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր, որտեղ ներկայացված են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարներն ու կանխատեսումները»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ այն սցենարին, որ սահմանը չի բացվելու: «Այդ դեպքում կառավարությունը մշակված ռազմավարություն ունի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սագսյանն ավելացրել է, որ Հայսատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները միայն սահմանի բացմամբ չեն պայմանավորված, դրանք շատ ավելի բարդ հարաբերություններ են: «Առաջին հերթին` դրանք բարոյահոգեբանական եւ մշակութաբանական հարաբերություններ են, որտեղ եւ մենք` հայերս, ունենք բարդույթներ, եւ թուրքերն ունեն բարդույթներ: Ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով եւ առաջին հերթին` Ցեղասպանության գործոնով»,- ընդգծել է հայ վարչապետը` ավելացնելով, որ Հայաստանի օրակարգի խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն է առաջին հերթին Թուրքիայի կողմից:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment