Thursday, October 1, 2009

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ «ԼՍՈՒՄ» ԲԱՔՎԻՆ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԼՂՀ

«ԱԶԳ», 01-10-2009- ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հանդես է եկել մեկնաբանություններով, ըստ որոնց, չնայած Բաքվի բարձրացրած «աղմուկին»` կապված թուրքական NTV-ի նկարահանող խմբի ԼՂՀ այցելության հետ, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ իշխանություններին` թույլատրելու իրենց մուտքը Ղարաբաղ` տիրող իրավիճակին ծանոթանալու համար: «Առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքներով եւ ըմբռնումով մոտենալով լրագրողի` ամեն ինչ առաջին աղբյուրից իմանալու ձգտմանը, ԼՂՀ իշխանությունները ոչ միայն չեն արգելում, այլեւ նույնիսկ օժանդակում են լրագրողների աշխատանքներին Ղարաբաղում», ասված է մեկնաբանման մեջ: ԼՂՀ-ն բաց է բոլոր լրագրողների առջեւ, անկախ նրանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: «Ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ հանրապետության իրավիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի լուսաբանումից անմիջականորեն կախված են Ադրբեջանի հետ բանակցությունների խաղաղ ընթացքն ու ԼՂՀ միջազգային ճանաչումը», շեշտել է ԼՂՀ ԱԳՆ-ն:

No comments: