Tert.am. 19-10-2009- Իսրայելական սրճարանների ցանցերից մեկը որոշել է դադարեցնել թուրքական սուրճի վաճառքը: Բացի այդ, մտադրություն կա նաև բոյկոտել թուրքական հանգստավայրերը որպես Իսրայելի և Թուրքիայի միջև ծայր առած լարվածությունների հետևանք, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
«Մենք որոշել են որոշ ժամանակով դադարեցնել «Ստամբուլյան սուրճի» վաճառքները: Մենք սա կշարունակենք այնքան, քանի դեռ հարաբերությունները չեն բարելավվել»,- հայտարարել է Ilan սուրճի խանութների ցանցի մարկետինգի գծով տնօրեն Մայքլ Շտեգը:
«Մենք հավատացած ենք, որ ամեն ոք կարող է իր ճանապարհով ակտիվ լինել, և սա մեր փոքր, բայց խորհրդանշական ճանապարհն է»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ, Իսրայելի ElAl ազգային ավիափոխադրոող ընկերության բարձրաստիճան պաշտոնյա Յոսի Լևվին նշել է, թե իր ընկերության արհմիությունն ու մի շարք այլ գլխավոր իսրայելական բիզնես ընկերությունները մտադիր են դադարեցնել աշխատողների արձակուրդների ֆինանսավորումը Թուրքիա Հրեական զատիկի ապրիլյան տոնի ժամանակ, որի ընթացքում ակնկալվում է, որ ավելի քան 80 հազ. իսրայելցիներ կայցելեն թուրքական հանգստավայրեր:
Նշենք, որ իսրայելցիների կողմից նման բոյկոտի պատճառը թուրքական սերիալի շարքն է, որոնց ընթացքում ցուցադրում են, թե ինչպես են իսրայելցի զինվորները մտադրված կերպով սպանում պաղեստինցի երեխաների:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment