Tert.am. 2-10-2009- Հոկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղի ունեցավ արցախյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Հուշարձանի կառուցումն իրականացվել է Արգենտինայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և տաղանդաշատ երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի նվիրատվությամբ։
Արարողությանը ներկա էին բազմաթիվ արգենտինահայեր և Արգենտինայում բնակվող հայաստանցիներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հայկական դպրոցների աշակերտներ, Արգենտինայի Հայ առաքելական և կաթոլիկ եղեղեցու առաջնորդներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը։
Արարողության սկզբում Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը կարդաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
Ելույթներով հանդես եկան համայնքային կառույցների ներկայացուցիչները, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց Արցախի հերոսամարտի դերը հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ։ Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանն ընթերցեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը` ուղղված արգենտինահայությանը, մասնավորապես, Գագիկ Գասպարյանին եւ նրան հանձնեց ԼՂՀ ԱԺ հուշամեդալը։ Այս մասին հաղորդում են Հայաստանի արտգործնախարարությունից։
Saturday, October 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment