Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Թուրքիայի նախագահի հետ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Ասուլիսի օրակարգում եղել է Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը:
Նախագահ Գյուլը թուրք-իտալական հարաբերությունները գնահատել է գերազանց և ընդգծել, որ երկու երկրների միջև չկան քաղաքական տարաձայնություններ, միջազգային զանազան կառույցներում նրանք զորեղ աջակցություն են ցուցաբերում միմյանց:
«Գյուլը, խոսելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության սերտացման մասին, նշել է, որ Ռուսաստանից ու Գերմանիայից հետո, Իտալիան երրորդն է, որի հետ Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը տարեկան կազմում է 13 մլրդ եվրո: Թուրքիայում գործում են իտալական շուրջ 700 կազմակերպություններ, որոնք մի շարք համատեղ նախագծեր են կյանքի կոչում թուրքական ֆիրմաների հետ»,- հայտնում է «Anadolu»-ն:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Ջորջիո Նապոլիտանոյի հետ իրենք քննարկել են թուրք-իտալական էներգետիկ համագործակցության հետ կապված հարցեր և միաձայն կարևորել այդ համագործակցությունը: Կողմերի ուշադրությունից դուրս չի մնացել նաև մշակութային համագործակցությունը: 2012 թվականին Իտալիայում կազմակերպվելու են թուրքական մշակույթին նվիրված միջոցառումներ:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ այսօր պաշտոնական այցով մեկնել է Իտալիա:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment