Tuesday, November 17, 2009

Թուրք վերլուծաբանը սահուն անցնում է նոր նախապայմանի՝ Նախիջեւանին

News.am. 17-11-2009- Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում ձնհալը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ՝ նախիջեւանյան «շրջափակման» հանումից մինչեւ ղարաբաղյան հարցով բանաձեւի ըդունում, թուրքական Hurriyet Daily News -ի էջերում գրում է Անկարայում Բուրչու տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի վերլուծաբան Գյուլթեքին Փունսմանը: Վերլուծաբանը նշում է, թե Նախիջեւանը Ադրբեջանական Հանրապետության տարածք է, որն աշխարհագրորեն անջատված է իր «հայրենիքից» եւ «շրջափակված» է Հայաստանի կողմից: «Որպես „բարի կամքի“ դրսեւորում Հայաստանը կարող է հանել „շրջափակումը“ եւ չխանգարել հյուսիս-հարավային եւ արեւելա-արեւմտյան տրանսպորտային կապերին: Դա զգալի քայլ կլինի, որը կնպաստի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարի, դա բացասական կազդի նաեւ մյուս հարցերի վրա: Նույնիսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ամենածանր պահերին Նախիջեւանը կարողացել է պաշտպանել իրեն, ինչը պայմանավորված է Թուրքիայի հետ կապով եւ տված երաշխիքներով: Պատերազմի ժամանակ հայկական զորքերը կանգ առան նախիջեւանյան սահմանին»,- գրում է Պունսմանը: Վերլուծաբանը կարծում է, թե «նախապայմաններ դնելը սխալ կլիներ, սակայն կարելի է ենթադրել, որ Հայաստանի կողմից նախիջեւանյան հարցով „բարի կամքի“ դրսեւորումը կարող է դիտարկվել հայ-թուրքական սահմանների բացման համատեքստում»:

No comments: