/PanARMENIAN.Net/ 17.11.2009 - Սկսվեց «Հետհաշվարկ Էրդողանի համար» մեկամսյա քարոզարշավի երկրորդ շաբաթը, որի նախաձեռնողը Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն է (ANCA): Այս շաբաթ արշավի մասնակիցները ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւի ընդունման վրա:
«Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավը հնարավորություն է տալիս ամերիկահայերին մասնակցել մի լայնածավալ քարոզարշավի, որի միջոցով մենք ավելացնում ենք բարոյական եւ քաղաքական ճնշումը ԱՄՆ ղեկավարության հանդեպ, որպեսզի նա ճիշտ դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment