18.11.09- Երեկ վերաքննիչ քրեական դատարանը պետք է քններ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի որդու` «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գևորգյանի գործով բողոքը:
Վահագնը համաներումից բավարարված չէ
Երեկ վերաքննիչ քրեական դատարանը պետք է քններ ընդդիմադիր «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գևորգյանի գործով բողոքը։ 18-ամյա Վահագնը դատապարտվել է իշխանության ներկայացուցչին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու համար։ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա ազատազրկման և 80 հազար դրամ տուգանքի, սակայն երիտասարդն ազատվել էր պատժի կրումից համաներման միջոցով։
Դա չի բավարարել Վահագնին, և նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը բորողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ արդարացման ակնկալիքով, սակայն դատավորներից մեկի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment