Thursday, November 19, 2009

Թուրքիայում 60–70 հազար բնիկ և 30–40 հազար Հայաստանից արտագաղթած հայեր են բնակվում

7or.amղ 18-11-2009- ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայի հայկական համայնքի խնդիրների մասին՝ ասել է, որ հայերը կարողանում են այնտեղ լավ գործեր անել, բայց մեջները վախ կա։ -Հայերը վախեցած են։ Բայց եթե պետության դեմ չխոսեն, նրանք վախենալու առիթ չունեն։ Նրանք ընդհանրապես լրատվական միջոցի հետ գործ չպետք է ունենան։ Հայերին ձայն չեն տալիս, շատ խնդիրներ կան այդ առումով,-ասել է նա։ «7օր»-ի այն հարցին, թե մոտ մեկ տարի ընթացող հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը որևէ կերպ անդրադարձե՞լ է Թուրքիայի հայ համայնքի խնդիրների լուծման վրա, նա պատասխանել է, թե քանի որ գործընթացը դեռ շարունակվում է, որևէ էական բան չի եղել։ -Բայց ասենք՝ վախի մթնոլորտը մի քիչ մեղմվում է, ասենք՝ մարդիկ ուզում են թեկուզ որպես տուրիստ այցելել Հայաստան,-ասել է նա։ Ըստ Քեյթ Գունդակչյանի՝ Թուրքիայի ներկայիս հայկական համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, Ստամբուլում 60-70 հազար հայ կա, որոնք ծնվել են Թուրքիայում, և մոտ 30-40 հազար հայ, որոնք Հայաստանից են արտագաղթել և հիմնականում աշխատում են հարուստ հայերի մոտ։

No comments: