Thursday, November 19, 2009

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

«Լրագիր» 18-11-2009- Ֆրանսիական Total ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի հետ տրանզիտի շուրջ բանակցությունները բարդ են ընթանում, եւ եթե այդպես շարունակվի, ընկերությունը կհրաժարվի այդ երկրի տարածքով գազի տրանզիտից, եւ կդիմի Ռուսաստանին ու Իրանին: Total ընկերությունը մտնում է կոնսորցիումի մեջ, որը շահագործում է ադրբեջանական Շահ Դենիզ նավթի ու գազի հանքավայրը: Ընկերության ներկայացուցիչն ասել է նաեւ, որ հանքավայրի շահագործման երկրորդ փուլում Թուրքիան արդեն չի ունենա այն պայմանները, ինչ ուներ առաջինում, եթե համաձայնության չգան տրանզիտի գների հարցում:

No comments: