NEWS.am 14.11.2009 - Միջազգային իրավապաշտպանական Amnesty International կազմակերպությունը դատապարտված բլոգերներ Էմին Միլիի եւ Ադնան Հաջիզադեին անվանել է «խղճի բանտարկյալներ»:
«Երկու բլոգերների նկատմամբ առաջադրված մեղադրանքը արված է` սահմանափակելու կարծիք արտահայտելու ազատությունը, որը բլոգերները օգտագործել էին քննադատելու Ադրբեջանի իշխանություններին: Նրանք երկուսն էլ անմիջապես եւ անվեհապահորեն պետք է ազատ արձակվեն»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտորնական Ասիայի ծրագրերի տնօրեն Նիկոլա Դուկվորսը: Ինչպես գրված է կազմակերպության կայքէջում, երիտասարդների նկատմամբ այդպիսի դատավճիռը փաստում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը ոտնահարվում է: Ադրբեջանի հասցեին քննադատությամբ է հանդես եկել նաեւ Human Rights Watch-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «բլոգերների ձերբակալությունը ակնհայտորեն մեկ քայլ հետ է խոսքի ազատության ոլորտում, եւ խոսում է խոսքի ազատության նկատմամբ ունեցած թշնամանքի մասին»: Ինչպես նշում է վերոնշյալ կազմակերպության Հարավային Կովկասի ներկայացուցիչ Գրիգորի Գոգիան, կեղծ մեղադրանքների օգտագործումը կիրառվել է նաեւ ավելի վաղ, ընդդիմադիր լրագրողների նկատմամբ: Հիշեցնենք, որ դատարանը Էմին Միլլիին դատապարտել էր 2,5, Ադնան Հաջիզադեին՝ 2 տարվա ազատազրկման: «Օլ» («Եղի՛ր») Երիտասարդական շարժման առաջնորդ Ադնան Հաջիզադեն եւ «Alumni Network» երիտասարդական ցանցի ղեկավար Էմին Միլլին ձերբակալվել էին այս տարվա հուլիսի 8-ին` խուլիգանության մեղադրանքով, թեեւ իրավապաշտպանների կարծիքով՝ հետապնդումը քաղաքական դրսեւորում ունի:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment