/PanARMENIAN.Net/ 14.11.2009 - Երեւանյան մամլո ակումբը վերջին տարիների ընթացքում թշնամության լեզվի երկու խոշոր հետազոտություն է անցկացրել, որոնց մասնակցել են հայ, վրացի եւ ադրբեջանցի փորձագետներ, ովքեր ստուգում էին ԶԼՄ փոխադարձ հանդուրժողականությունը: Արդյունքում հրատարակվեց ՙԻնչին է ծառայում խոսքը՚ գիրքը: Այդ մասին Երեւանում կայացած ՙՀանդուրժողականությունը զանգվածային լրատվամիջոցներում՚ կոնֆերանսում հայտնեց Երեւանյան մամլո ակումբի փորձագետ Արմեն Նիկողոսյանը: Նրա խոսքով, 2005թ. տվյալների համաձայն, Հայաստանի լրատվամիջոցներում ավելի քիչ բացասական տարրեր կային, քան Ադրբեջանի լրատվամիջոցներում, իսկ 2008-2009թթ. հետազոտությունները ցույց տվեցին, որ հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները գրեթե հավասարվել եւ պակաս հանդուրժողական են դարձել: ՙԳնալով ավելի մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցներ են իրենց զգում քարոզչական պատերազմի առաջին շարքերում: Հայկական ԶԼՄ-ները պակաս պրոֆեսիոնալ են դարձել՚,- նշեց Արմեն Նիկողոսյանը:
Ընդ որում, կողքից գնահատելով իրադրությունը, Նիկողոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը հայկական մամուլում անընդունելի կլիշեի պես ատում է ՙազերիներ՚ բառը: ՙԻնչպես մեզ բացատրեց ադրբեջանցի գործընկերը, ՙազերիներ՚ բառն իրենց մոտ ասոցացվում է երեւանյան ադրբեջանցիների հետ, այսինքն նրանց, ովքեր հակամարտության տարիներին ստիպված եղան Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան՚,- ընդգծեց Նիկողոսյանը` ավելացնելով, որ հայկական կողմին հիմնականում նյարդայնացնում է ՙօկուպացված տարածքներ՚ արտահայտությունը եւ երբ Հայաստանին ագրեսոր են կոչում:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment