/PanARMENIAN.Net/17.11.2009 - Այցով Մադրիդում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատել է Իսրայելի ղեկավարությանը, որը, թուրք ԱԳ ղեկավարի խոսքերով, տարածաշրջանը պահում է մշտական լարվածության մեջ` վախեցնելով կամ ռազմական ուժ օգտագործելով: Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ Թել Ավիվի այսօրվա քաղաքականությունը չի համընկնում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու Թուրքիայի երազանքների հետ:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ավելացնելով, որ Թուրքիան Արեւելյան Երուսաղեմը համարում է պաղեստինյան տարածք: Անդրադառնալով Թուրքիայում հակասեմական տրամադրություններին վերաբերող հայտարարություններին, Ահմեդ Դավութօղլուն այդ մեղադրանքները համարել է անհիմն, հայտարարելով, որ Անկարայի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ ուղղված չէ այդ երկրի հասարակության կամ ղեկավարության դեմ, այլ այն քաղաքականության դեմ է, որն իրականացնում են Իսրայելի քաղաքական գործիչները, գրում է թուրքական Today’s Zaman թերթը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment