Tuesday, November 17, 2009

Սահակաշվիլին ուսանողներին կոչ է անում սովորել թուրքերեն

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուսանողներին կոչ է արել սովորել թուրքերեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը: Թբիլիսիի Ճավճավաձեի անվան համալսարանում հանդիպելով ուսանողների հետ` Սահակաշվիլին նշել է, որ իհարկե կարեւոր է անգլերենը, սակայն մոտ ապագայում չինարենը անգլերենի պես անհրաժեշտ է լինելու: ,Մեր աշխարհա-քաղաքական իրավիճակում շատ կարեւոր է թուրքերեն սովորելը, քանի որ Ադրբեջանում, Ղազախստանում եւ այլ երկրներում թուրքերենը կօգնի գործինե,-ասել Վրաստանի նախագահը:

No comments: