Tuesday, November 17, 2009

Իրանը այն երկիրը չէ, որ…

Report.am-16-11-2009- Բուշերի ԱԷԿ-ը չի գործարկվի մինչև 2009-ի վերջը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: Մինչ այդ, ՌԴ փոխվարչպետ Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հակահրթիռային Ս-300 համալիրներ Իրանին առայժմ չի տրամադրի` միաժամանակ ընդգծելով, որ այդ համալիրները զուտ պաշտպանական բնույթ ունեն: Ի պատասխան այս հայտարարություններին, Իրանի խորհրդարանի ներքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Ալաիդդին Բորուջեդին ասել է, որ Իրանը մոտ ապագայում կարող է ստեղծել առաջատար հակահրթիռային համակարգ, եթե Ռուսաստանը Իրանի իսլամական հանրապետությանը ՀՀՊ համակարգ չտրամադրի: «Իրանն այն երկիրը չէ, որը կանգ կառնի` այլ երկրների աջակցությունը չստանալով: Մենք հնարավորություն ունենք ինքնուրույն ստեղծելու Հակահրթիռային պաշտպանության համակարգ` հաշվի առնելով մեր ռեսուրսները»,- ասել է Բորուջերդին:

No comments: