/PanARMENIAN.Net/ 15.11.2009 - Բրիտանական Independent թերթը հրապարակել է ՙՀայաստանի վերջին պայքարը` պայքար է զբոսաշրջիկների համար՚ հոդվածը: ՙՀայաստանի համար դժվարին ժամանակներն ավարտվում են: Ադրբեջանի հետ հրադադարի պայմանագիրը շարունակվում է, իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը մոտ է՚, - գրում է հոդվածի հեղինակ Մարկ Լեւթլին:
Հրապարակման մեջ նա նաեւ նշում է, որ Հայաստանը ձեւականորեն գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում` ղարաբաղյան հակամարտության հարցով եւ, Թուրքիան Հայաստանի վաղեմի թշնամին լինելով, այդ հարցում աջակցում է Բաքվին, իսկ որպես նշան այդ աջակցության` փակել է Հայաստանի հետ սահմանը:
Մարկ Լեւթինը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, գրում է, որ այսօր Անկարան հերքում է ՙ1915 թ. իրադարձությունների մասին Երեւանի մենակերպը՚: Ինչպես նշում է բրիտանական ամսագիրը, հայերից շատերը Թուրքիայի հետ համաձայնագիր չեն ուզում ստորագրել այնքան ժամանակ, մինչեւ որ այդ երկիրը ճանաչի Հայերի ցեղասպանությունը:
Monday, November 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment