Tuesday, November 3, 2009

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇՈՒՐՋ

Lragir 03/11/2009 - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հանդիպմանը նախարարը ներկայացրել է երկաթուղու ոլորտում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ Իրան-Հայսստան երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական ուսումնասիրությունն արդեն ավարտված է. այն իրականացվել է Հայաստան համահայկական հիմանդրամի միջոցներով` ավստրիական ILF ընկերության կողմից: Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական աշխատանքների իրականացման համար ներկայում բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ: Գ.Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Բրունո Սկապինին տեղեկացրել է, որ Իտալիայի երկաթուղային ողջ համակարգը կոորդինացնող Իտալֆեռ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ոլորտում իրականացվող ծրագրերով: Բացի այդ, իտալական մի շարք ընկերություններ նույնպես հետաքրքրություն են հայտնել տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:

No comments: