Thursday, November 19, 2009

Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը

News.am. 19-11-2009- Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլերը։ Թուրքական Medya7 կայքէջի փոխանցմամբ՝ Մյուլերին ընդունել է Թուրքիայի Անվտանգության վարչության գլխավոր տնօրեն Օղուզ Քաղան Քյոքսալը։ Մյուլեր-Քյոքսալ հանդիպումը տեւել է 50 րոպե։ Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, անօրիանական թմրանյութերի տեղափոխման, եւ կազմակերպված հանցագործությունների դեմ երկու երկրների համագործակցության զարգացման խնդիրները։ NEWS.am-ը նշում է, որ ԱՄՆ հետաքննությունների բյուրոյի ղեկավարի անակընկալ այցը Թուրքիա՝ շատերին է զարմացրել։ Ռոբերտ Մյուլերը Անկարա է ժամանել նոյեմբերի 18-ի առավոտյան։ Նա հասցրել է հանդիպել նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի, արդարադատության նախարար Սադուլահ Էրգինի հետ։ Այդ հանդիպումը անցել է փակ դռների ետեւում։ Անկարայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ռոբերտ Մյուլերը Թուրքիա է ժամանել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության աշխատանքները քննարկելու եւ զարգացնելու համար, ինչպես նաեւ հայտնվում է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային՝ PKK-ի դեմ պայքարում։

No comments: