ԱՆԿԱՐԱ, 18 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի հետ քննարկելու Է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Անատոլու» գործակալությունը, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: «ԱՄՆ Էրդողանի այցի ընթացքում քննարկվելու Է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել Է նա:
Դավութօղլուի խոսքովՙ Անկարան ինքնուրույն Է որոշումներ ընդունում եւ իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որեւիցե երկրի ցուցումով:
Էրդողանի այցն ԱՄՆ ծրագրված Է դեկտեմբերի 6-7-ը:
Thursday, November 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment