Monday, November 16, 2009

Անկարան հերքում է ԵՄ -ին արտոնյալ համագործակցության մասին Ֆրանսիայի հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ լուրերը

/PanARMENIAN.Net/15.11.2009 Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը հերքել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Ֆրանսիան համաձայնության են եկել , որ ԵՄ-ին Անկարայի լիիրավ անդամ լինելու փոխարեն, համաձայնագիր կնքվի ԵՄ-ին այդ երկրի արտոնյալ գործընկերության մասին: Ինչպես նշել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու գործընթացը թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր գործոն է: ՙՀետեւաբար, Ֆրանսիայի հետ այդպիսի համաձայնության մասին խոսք լինել չի կարող՚, - ասել է Բուրակ Օզուգերգինը, հաղորդում է Anatolian News agency գործակալությունը:

No comments: