Thursday, November 19, 2009

Բաքուն ակնկալում է հայկական կողմի դիրքորոշման փոփոխություն

Tert.am.19-11-2009 - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից Մյունխենում պաշտոնական Բաքուն ակնկալում է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի քննարկման հիմնարար և հստակ ձև»։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը։ «Մենք ակնկալում ենք հայկական կողմի դիրքորոշման փոփոխություն։ Եթե չլինեն այդ փոփոխությունները, ապա չի կարելի խոսել բանակցային գործընթացի առաջխաղացման մասին»,- ընդգծել է Ազիմովը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանի դիրքորոշման մեջ հակառակ կողմի հանդեպ չկա ոչ մի քողարկված միտք կամ մտադրություն»։

No comments: