Thursday, November 19, 2009

Իրանական մեքենայի նոր մոդելը կանվանեն «Ադրբեջան»

Tert.am.19-11-2009 - Iran Khodro իրանական ընկերությունը մտադիր է թողարկել «Ադրբեջան» անունը կրող ավտոմեքենա, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Trend News-ին։ Նման անվանումով մեքենաների արտադրության խոստում է տվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ «Թավրիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ահմադինեժադը խոստումներ է տվել, որոնցից մեկը շուտով ի կատար կածվի։ Այդ խոստումը կապված է «Ադրբեջան» ավտոմեքենաների հետ»,- հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամեդ Րեզու Րահիմին։

No comments: