Sunday, November 1, 2009

Իրանը դեռ հստակ պատասխան չի տվել ՄԱԳԱՏԷ-ին

Aysor.am. 31.10.2009- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) Իրանը հայտնել է, որ ցանկանում է ստանալ չմշակված միջուկային վառելիք` նախքան Ռուսաստան և Ֆրանսիա իր ուրանը հարստացման համար առաքելը: Ինչպես տեղեկանում ենք Ռիա Նովստիից` այս մասին հայտնել է «Ռեյթերը»` հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ի անկախ դիվանագետներին: Ներկայումս ՄԱԳԱՏԷ-ն սպասում է թեհրանական ռեակտորին միջուկային վառելիք առաքելու վերաբերյալ իր առաջարկներին Իրանի պաշտոնական համաձայնությանը: Նշենք, որ հինգշաբթի ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ ստացել է Թեհրանի «նախնական պատասխանը»: Սակայն, ԻՌՆԱ (IRNA) իրանական գործակալությունը, հղում կատարելով երկրի իշխանությունների անկախ ներկայացուցչին, նույն օրը տեղեկացրել է, որ Թեհրանի ուղերձը «պատասխան չէ» ՄԱԳԱՏԷ-ի առաջարկությանը և Իրանը ՄԱԿ-ի ատոմային գործակալության ծրագրին կառաջարկի «իր տեսկաետը»` միջուկային խնդրի վերաբերյալ հետագա բանակցությունների ընթացքում:

No comments: