/PanARMENIAN.Net/ 18.11.2009 - «Եթե հայ-թուրքական արձանագրությունները կարող են հանգեցնել Հայաստանի մերձեցմանը Արեւմուտքին եւ ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, ապա ես աջակցում եմ դրանց», - հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Մայքլ Մակմահոն :
Նրա խոսքերի համաձայն, գլոբալ էներգետիկ անվտանգության հետեւանքներով այդ շարունակական հակամարտության լուծումը, բխում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի շահերից:
ԱՄՆ կոնգրեսականը նշել է նաեւ, որ «ճշմարտությունն այն է, որ Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»:
«Ցավոք, Հայաստանը կամ Թուրքիան դեռեւս չեն հաստատել արձանագրությունների վավերացման ժամկետները: Սակայն դա չի նշանակում, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը երկու երկրների համար առաջընթաց քայլ չէր: Կատարյալ աշխարհում բոլոր խաղացողները այդ փաստը կգիտակցեին եւ կվավերացնեին արձանագրություններն իրենց խորհրդարաններում», - ավելացրել է նա:
Կոնգրեսականի խոսքերի համաձայն, Վաշինգտոնը Կովկասում իր հետաքրքրությունների մասին կիսվում է դաշնակիցների հետ, հաղորդում է Trend News-ը:
Thursday, November 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment