Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ինչպես միշտ, օրերս խոսել է Ղարաբաղն ուժով վերադարձնելու մասին: Նրա ռազմատենչ հայտարարություններն «Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը այսօր պետք է մտածի, թե այն, ինչ ձեռք է բերվել բանակցությունների ընթացքում փոխհամաձայնությունների հիմքի վրա, աշխատանք տանել, որպեսզի խաղաղ պայմաններով լուծվի ԼՂՀ հարցը: Իսկ
թե ինչ է նշանակում ռազմական ճանապարհով լուծել հարցը եւ իրենք, եւ մենք տեսել ենք եւ տեղյակ ենք. մեր տեսակետներից, նպատակներից հետ չենք կանգնելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը հատկացվելիք բյուջեին, ապա ինչպես վարչապետը նկատեց «2010 թվականին չի լինելու ավելի քիչ, քան 2009 թվականին»:
«Իսկ ինչքան որ անհրաժեշտ լինի երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար, երկրի նախագահն ասել է, որ այնքան կտրամադրվի»,-նկատեց Սեյրան Օհանյանը:
Thursday, November 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment