Report.am. 17-11-2009Վրացական կողմից Վերին Լարսի անցակետի բացման քաղաքական կամքը ոչ այլ ինչ է , քան տարածաշրջանում կորցրած դերակատարության վերականգնման փորձ: «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Բանախոսը նշեց նաև, որ վրաց-ռուսական սահմանի բացումը գուցե մեկ տարի առաջ` մինչ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ բանակցությունների սկսումը, բոլորովին այլ նշանակություն ունենար: «Հայ-թուրքական սահմանի բացումը առնչվում է տարածաշրջանային շահերին, հատկապես վրացական: Վրաստանը զգում է, որ աստիճանաբար մեկուսանում է և ջանք չի խնայում ռուսների հետ մտերմանալու համար, ինչը մեկնաբանում է եղբայրական Հայաստանի նկատմամբ ունեցած, իբրև թե, շահեկան վերաբերմունքով» ,- ավելացրեց բանախոսը:
Հայկազուն Ալվրցյանն այն կարծիքին է, որ մինչև գարուն ականատես կլինենք մեկ այլ` հայ-ադրբեջանական սահմանի բացմանը, որոնք կլինեն զիջումների գնով, ցավոք սրտի՝ հայկական կողմից:
Tuesday, November 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment